Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունից 16 օր առաջ. Սելֆիի սիրահար վարչապետը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-collyyage-2

Դեկտեմբերի 9-ի ընտրությանը մնացել է 16 օր։ Ինչո՞ւ էր 2017-ի ընտրությունից 16 օր առաջ Վարդգես Գասպարին փորձում կանգնել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան առաջ։ ՀՀԿ-ական ո՞ր առաջնորդն էր մեղադրվում թաղային հեղինակությունների հետ գործակցության համար։ Դեռ Նիկոլ Փաշինյանից էլ առաջ ո՞ր վարչապետն էր սելֆիների սիրահար։ Ինչո՞ւ էր 2012-ի քվեարկությունից 16 օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված, որ ընդդիմության միասնական շտաբը վախեցրել է իշխանությանը։ Ինչո՞ւ քարոզարշավը սկանդալային բնույթ ստացավ 2007-ի քվեարկությունից 16 օր առաջ։ ԺՈւԿ-ն այդ օրը ի՞նչ էր խոստանում ընտրողներին։ Ի՞նչ հավակնություններով էր ՀայԿոմԿուսը մասնակցում 2003-ի ընտրությանը։ Ի՞նչ նվազագույն նշաձող սահմանեց կուսակցապետ Դարբինյանը քվեարկությունից 16 օր առաջ։ Ի՞նչ պատճառով 1999-ի քվեարկությունից 16 օր առաջ Արշակ Սադոյանը չէր կարողանում կուլ տալ պատառը։ Ի՞նչն էր ուժ տալիս «Իրավունք և միաբանություն» դաշինքին՝ ըստ Արտաշես Գեղամյանի։ Ո՞ր քաղաքական ուժի պաստառներն էին պատառոտվել 1995-ի քվեարկությունից 16 օր առաջ։ Բոլոր հարցերի պատասխաններն առաջարկվող տեսանյութում։ Թարմացնենք մեր հիշողությունը, փորձենք ճիշտ պատասխանել վիկտորինայի հարցերին։