Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն ու Իտալիան կհամագործակցեն

Պաշտոնական
0000000000

Նոյեմբերի 23-ին Հռոմում իրականացվող Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը հանդիպում է ունեցել Իտալիայի վարչապետի աշխատակազմի Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Անգելո Բորելիի և  գլխավոր տնօրեն Ագուստինո Միոզոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորպաես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպես սկզբնական քայլ, վերանայել երկու պետությունների միջև գործող փոխըմբռնման հուշագիրը: Քայլեր են ձեռնարկվում հստկեցնելու հուշագրի հիմնական ողղությունները, այդ թվում՝ ԱՌՆ կրթության, սեյսմիկ պաշտպանության, կամավորության զարգացման, նորարարական տեխնոլոգիաների հետ կապված հարցերը: Նշենք, որ Ա. Նազարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին մեկնել էր Իրտալիա՝ մասնակցելու Հռոմում ՄԱԿ-ի աղետների նվազեցման գրասենյակի և Իտալիայի կառավարության հովանու ներքո անցկացվող Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումին: Միջոցառման շրջանակներում կազմակերպված էր շուրջ 20 աշխատաժողով և թեմատիկ քննարկում, որոնց մասնակցում է 55 պետության 800 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախարարներ, կառավարությունների անդամներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, և այլք: