Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԳԲՏ քարոզողները ֆինանսավորվում են օտարերկրյա հիմնադրամներից. Ա. Ղուկասյան (տեսանյութ)

Հասարակություն
lgbt-1

Կառավարության շենքի դիմաց մեկ տասնյակից ավել մարդիկ բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ համասեռամոլության քարոզչության։ Ակցիայի մասնակիցները «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամներն ու  համախոհներն էին։ Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի հավաստմամբ՝ իրենց պայքարը  համասեռամոլության քարոզչության դեմ է։ Նա համոզված է, որ Հայաստանում  համասեռամոլության քարոզչությունը իրականացվում է օտարերկրյա հիմնադրամների ֆինանսավորմամբ։ «Դրսից մեր երկիր փողեր են գալիս, որոնք ուղղված են այլասերվածության քարոզչությանը»։  Ակցիայի մասնակիցները պահանջներ ունեին կառավարությանը։ Նրանց կարծիքով պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի քարոզչությունը արգելվի՝ հատկապես անչափահասների շրջանում։ «Մենք  ցանկանում ենք, որպեսզի մեր երկրում օրենք ընդունվի, որը կարգելի ԼԳԲՏ քարոզչությունը։ Պատկան մարմիններին կոչ ենք անում՝ վերահսկեն Հայասատանում այն  հասարակական կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք համասեռամոլության քարոզչություն են անում և պարզեն, թե ի՞նչ հիմնադրամներից են նրանք սնվում»,- շեշտեց Ղուկասյանը։ Արման Ղուկասյանն ընդգծեց, որ նախկին կառավարությանը ևս դիմել են, բայց որևէ արձագանք չեն ստացել։ «Այսօր, նախկին իշխանությունից խոսում են, որ մեր երկրում զարգանում է ԼԳԲՏ համայնքի դերը, բայց եկեք անկեղծ լինենք, ինչու՞ նախկին իշխանության ժամանակ չէր զարգանում, արտաքին ֆինանսավորումը նախկինների ժամանակից չկա՞ր, ինչու՞ այդ ժամանակ ձայն չէին հանում»։   Կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն էլ նշեց, որ հաճախ են իրենց հարցնում՝ ու՞ր էիք դուք նախկինում։ «Մենք միշտ այս թեմայի շուրջ մտահոգված ենք եղել, մենք միշտ գործել ենք և բարձրաձայնել ենք մեր մտավախությունը։ Մենք հարգում ենք բոլորի իրավունքները, բայց դեմ ենք քարոզչությանը»։ ԾովինարԿոստանյանը հավելեց, որ իրենք ակնկալում են  իշխանության կողմից  հարցի շուրջ հստակ դիրքորոշում ։