Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՀԿ Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն է նշանակվել

Քաղաքականություն
lhk

ԼՀԿ-ն տեղեկացնում է, որ Լուսավոր Հայաստան Կուսակցության Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն է նշանակվել Մագդա Արսենյանը։  Դպրոցը հիմնադրվել է 2017 թվականին։ Լիբերալ քաղաքական դպրոցի նպատակն է՝ ստեղծել կրթության հարթակ, որտեղ երիտասարդ մասնագետներին կտրվեն տեսական և պրակտիկ գիտելիքներ քաղաքականության, լիբերալիզմի և դրա զարգացման հեռանկարների, ինչպես նաև Հայաստանի Եվրոպական ապագայի մասին: Դպրոցի նպատակներից է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր կկրեն ազատական մտածողություն և կդառնան ժողովրդավարության առաջամարտիկները։  Մագդա Արսենյանը Ծնվել է 1991 թ. օգոստոսի 13-ին Երևան քաղաքում։ 2007-2008 թթ. սովորել և ավարտել է «Մակսեդան» օտար լեզուների մասնավոր դպրոցը։ 2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը՝ ստանալով քաղաքագետի բակալավրի աստիճան։ 2014 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան։ 2014-ից ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Քաղաքական գործընթացներ և ինստիտուտներ» մասնագիտությամբ ասպիրանտ է։ Թեկնածուական ատենախոսության թեման է՝ «Խորհրդարանական մշակույթի կայացման նախադրյալները Հայաստանի Հանրապետությունում»։ 2016 թ-ից մասնակից է Բեռլինում տեղակայված CIFE  (Centre international de formation européenne)  մասնավոր ինստիտուտի և Institute for European Politics (IEP) հետազոտական կենտրոնի կողմից ակադեմիական հետազոտությունների աջակցման միջազգային ծրագրի (EUCACIS)՝ «Եվրոպական միությունը, Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը միջազգային հարաբերությունների համակարգում»։ 2015-2017 թթ․աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական։ 2016-2017 թթ․ եղել է «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական կենտրոնի թղթակից։ 2018 թ-ից աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում որպես նախարարի օգնական։    Լուսավոր Հայաստան կուսակցություն