Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեք փրկենք Ամուլսարը. Հասմիկ Պապյան

Հասարակություն
toska61

Ամուլսարի խնդրին է անդրադարձել հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։

«Սիրելի հայրենակիցներ, այսօր ես մեծ սիրով և մտահոգությամբ միանում եմ իմ գործընկերներին, արվեստագետներին, բոլոր այն բարձր գիտակցություն ունեցող մարդկանց, որոնց համար շատ մտահոգիչ է այսօր Ամուլսարի ճակատագիրը:

Ես կարծում եմ որ մենք բավականին բան կորցրել ենք,  բայց միևնույն ժամանակ դեռ կարող ենք շատ բան փրկել: Եվ ինձ թվում է, որ այսօր պետք է ունենանք այդ բարձր գիտակցությունը:

․․․Ես վստահ եմ, որ Ամուլսարը պիտի մնա Ամուլսար, և մեր այսօրեական խնդիրները լուծելու պատճառով չպետք է զոհաբերենք մեր վաղվա օրը, մեր ապագան, մեր երեխաների ապագան, մեր երկրի ապագան: Խնդրում եմ, կոչ եմ անում, հորդորում եմ՝ եկե՛ք փրկենք Ամուլսարը, եկե՛ք փրկենք մեր հրաշք երկիրը՝ Հայաստանը, որը, վստահ եմ, բոլորս սիրում ենք հավասարապես»: