A
A
«Շատերի մոտ տպավորություն է, թե ես և Ադրբեջանի նախագահն ամեն օր չաթ ենք անում»
Հարաբերական հանգիստը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե օպերատիվ կապի, այլ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունք է ։ «Շատերի մոտ տպավորություն է, թե ես և Ադրբեջանի նախագահն ամեն օր չաթ ենք անում, բնականաբար նման բան չկա, բայց օպերատիվ կապ կա»։ Մենք պետք է մեր շահերը Արցախի հարցում լիարժեք պաշտպանենք, հավելում է վարչապետի պաշտոնակատարը։ «Ընկալում կա, որ բանակցային գործընթացին տիրապետել են սահմանափակ թվով մարդիկ , ես կարծում եմ, որ Արցախի հարցի վերաբերյալ ամբողջ հայ ժողովուրդը պետք է առավելագույնս տեղեկացված լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։