A
A
Մահացել է օպերատոր Արթուր Ապրեսովը
Անցած գիշեր Մոսկվայում սրտի կաթվածից մահացել է հայտնի օպերատոր, Արթուր Ապրեսովը։ Ապրեսովը 46 տարեկան էր։ Մոսկվայում հեռուստալրագրող Ռոման Բաբայանի հետ աշխատում էր ֆիլմի նկարահանման աշխատանքներին։
Ապրեսովը ծնվել էր Բաքվում, որտեղից 1988–ին ընտանիքով եկել էր Երևան`փրկվելով ջարդերից։
Աշխատանքի անցնելով Ա1+ հեռուստաընկերություն, նա շատ արագ տիրապետեց օպերատորական աշխատանքի հմտություններին եւ 1992թ–ից մասնակցել է Ղարաբաղյան պատերազմի լուսաբանմանը։
Ա1+ը ցավակցում է Ապրեսովի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։