Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը. Ա. Միրզոյանը՝ «խոպանչիներին հարկելու» մասին (տեսանյութ)

Հասարակություն
Ararat-Mirzoyan

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ անդրադարձել է «խոպանչիներին հարկելու» նախագծին ու նշել, որ «ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի». «Սիրելիներս, հարգելիներս, այ ձեր ցավը տանեմ, կարող եք իհարկե շարունակել քննադատել (միտումնավոր մանիպուլացնելով, թե իսկապես հարցի մեջ մի փոքր անգամ չխորանալով՝ էական չի), բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ ))) Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի։ Լավ եղեք»,- գրել է նա ֆբ-յան իր էջում: