Հայաստանի հավաքականը 2-րդ տեղով ավարտեց ելույթները Ազգերի լիգայում (տեսանյութ)
ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի ընտրական մրցաշարի վերջին՝ 6-րդ տուրի խաղում, Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Վադուցում կայացած հանդիպումը լավ սկսվեց մեր ֆուբոլիստների համար եւ արդեն 9-րդ րոպեին Սարգիս Ադամյանը բացեց խաղի հաշիվը: Սակայն դաշտի տերերը նախ առաջին խաղակեսում վերականգնեցին հավասարակշռությունը, իսկ ընդմիջումից հետո խփեցին նաեւ երկրորդ գոլը: Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց փոխարինման մտած Ալեքսանդր Կարապետյանը, որը 85-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Այդպիսով, Հայաստանի հավաքականը մարտական ոչ-ոքիով ավարտեց ելությները Ազգերի լիգայի անդրանիկ մրցաշարում: Մեր թիմը վաստակեց 10 միավոր եւ իր խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ ետ մնալով առաջատար Մակեդոնիայից 5 միավորով: Վերջինս ոչ միայն տեղափոխվեց ավելի բարձր C լիգա, այլեւ իրավունք նվաճեց մասնակցելու եզրափակիչ մրցաշարին, որտեղ խաղարկվելու է Եվրո-2020-ի մեկ ուղեգիր: