Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

Քաղաքականություն
osipyan-1

Նոյեմբերի 18-ից 21-ը Դուբայում (ԱՄԷ) ընթացող Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ պատվիրակության ղեկավար, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպում է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ինտերպոլի ուղիներով իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ինտերպոլի տվյալների պահոցներ մուտքի հնարավոր ընդլայնման, հետախուզվող անձանց հայտնաբերման, անդրազգային հանցավորության դեմ պայքարին վերաբերող խնդիրներ և այլն: Վալերիյ Օսիպյանը կարևորեց Ինտերպոլի դերը և պատրաստակամություն հայտնեց աջակցելու Ինտերպոլի գործունեությանը: Ինտերպոլի գլխավոր քարտուղարն իր հերթին բարձր գնահատեց ՀՀ դերակատարությունը և ակտիվ մասնակցությունը Կազմակերպության նախաձեռնություններին և ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին պաշտոնապես հրավիրեց Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն` անձամբ ծանոթանալու Կազմակերպության կարողություններին: Հանդիպումն անցավ ջերմ ու գործընկերային մթնոլորտում: