ՀՀԿ-ն մտահոգություններ ունի Արցախի խնդրի վերաբերյալ (տեսանյութ)
ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, որն առաջադրված է պատգամավորի թեկնածու, ասում է, որ արդար չէր լինի, եթե կուսակցությունը չմասնակցեր ընտրություններին. «Հավատացեք՝ քիչ չեն այն մարդիկ, որոնք կիսում են մտահոգությունները, այդ իսկ պատճառով որոշել ենք մասնակցել»։ ՀՀԿ-ի հիմնական մտահոգությունները կապված են Արցախի խնդրի, անվտանգության և արժեհամակարգի հետ. «Չի բացառվում, որ Արցախի հարցի շուրջ ճնշումներ լինեն իշխանությունների վրա, մենք պետք է խորհրդարանում լինենք, որ թույլ չտանք այդ ճնշումները՝ համընդհանուր բոլորի համար ընդունելի լուծումներ գտնելու համար, մյուսը՝ արժեքային համակարգը վնասված է, ոտնձգություններ եղան հայ առաոելական եկեղեցու նկատմամբ և մենա որպես պահպանողական ուժ չենք կարոց չբարձրաձայնել դրա մասին»։ Նա անդրադառնում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ինտրիգին. «Դա արտաքին քաղաքականության թերացումն է, Հայաստանը ՀԱՊԿ-ում միշտ ամսւր դիրքեր է ունեցել, հիմա հնարավոր է նույնիսկ լուրջ սրացումներ լինեն, ինչը չի կարող չազդել պետությունների հարաբերությունների վրա»։ Հանրապետական, Կոտայքի մարզում ռեյթինգային թեկնածու Արտակ Դավթյանի կարծիքով ընտրություններին մասնակցեկով՝ առաջնորդվում են ոչ թե կուսակցական, այլ պետական շահից դրդված. «Կարող էինք չմասնակցել և բազմաթիվ պատճառներ բերել դրա համար, բայց այս ամենը ստորադասվում են պետական շահին»։ Արտակ Դավթյանի խոսքով ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ իրենց մրցակիցներն են. «Պարզ է, որ ՔՊ-ն մեծամասնություն է կազմելու, հանրապետականն էլ կլինի այն ուժը, սր թույլ չի տա ՔՊ-ի ծրագրից շեղումներ լինեն»։