Որ Սերժից պրծանք, ուրեմն փակուղային վիճակներ չկան. Լևոն Շիրինյան (տեսանյութ)
Հայաստանի քրիստոնեաժողովրդավարական կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ իրենք մասնակցում են ընտրություններին հայկական քաղաքակրթությունը վերականգնելու համար։ Նա նաև նշում է, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնության առկայությունը չի թողնի, որ ռեֆորմներ լինեն. «Ես միշտ ասել եմ, որ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, բայց խորհրդարանական երկրում խորհրդարանը պետք է բալանսավորված լինի»։ Լևոն Շիրինյանի կարծիքով առաջնահերթ է արդյունաբերության զարգացումը. «Առանց դրա առաջընթաց չի լինի»։ Կուսակցությունը իրեն հռչակել է այլընտրանք. «Նախորդ իշխանության դաշնակիցների հետ համագործակցությունն անհնար ենք համարում, մենք այլընտրանք ենք նաև ՔՊ-ին»։ Նրա գնահատմամբ արդյունաբերության զարգացումը հնարավոր է, պարզապես պետք է դուրս գալ փակուղային մտածողությունից. «Ամսիներ առաջ ասում էինք՝ Սերժից պրծում չկա, էնպես պրծանք, խաբար էլ չեղանք»։