Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները փողոց փակեցին. լրացված (տեսանյութ)

Հասարակություն
aj-ghek-nkar

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները  ժամը 12-ից հետո Կառավարության շենքին հարող՝ Տիգրան Մեծ պողոտան փակեցին: Նախաձեռնության անդամ  Դավիթ Գասպարյանը նշեց, որ առավոտյան հեռախոսազրույց են ունեցել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, որն ասել է՝ ժամը 15:00-ից հետո կընդունեն նախաձեռնության անդամներին: Ըստ Դավիթ Գասպարյանի՝ իրենք կարծել են, թե այսօր կառավարության նիստի օրակարգում ներառված  է Բագրատաշենի անցակետում կուտակված աջ ղեկով մեքենաների Հայաստան ներկրումն ու 1 տարվա ընթացքում աջ ղեկը դեպի ձախ կողմ տեղափոխման նախագիծը: «Մենք մտածում էինք,  որ այսօր կառավարությունն այդ նախագծին հավանություն կտար և մեզ հուզող հարցին լուծում չէր տրվի: Բայց քիչ առաջ իմացանք, որ այն ներառված չէր նիստի օրակարգում»: Կառավարության նիստից առաջ, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է նախաձեռնության անդամների հետ:   Ղեկը աջ» նախաձեռնության անդամները նախարարին հավաստիացրել են, որ  աջ ղեկը տեղափոխելը վտանգավոր է:  Նախարարն էլ հակադարձել է. «Դուք սկզբում դժգոհեցիք, որ Վրաստանում թանկ են վերանորոգում, խնդրեցիք, որ մի բան անենք, որ Հայաստանում այդ ամենը կատարվի: Հիմա մենք փորձում ենք այդ հարցը լուծել, ի՞նչ խնդիր կա»: Նախաձեռնության անդամներից մեկն էլ ընդգծել է, որ նախկինում  օրենքը կեղծ փաստերի հիման վրա է ընդունվել, որի պատճառով այսօր փաստի առաջ են կանգնած:   «ՊԵԿ-ն առաջարկել է ռեժիմ, մենք համաձայնել ենք և մշակել ենք նախագիծ, որը դրել ենք շրջանառության մեջ»,- հավելեց նախարարը: Հիշեցնենք, որ նախագիծը կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված չէր: