Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ տեղերի համար կպայքարի տասնմեկ քաղաքական ուժ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vahan

Դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետն այսօր ժամը 18։00-ն է։ Մինչ այսօր ԿԸՀ-ն դեռ ոչ մի հայտ չէր ստացել։ Այսօր առաջինը գրանցման փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրեց ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը, նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցակը կազմելիս փորձել են պրոֆեսիոնալների ընտրել, նրա գնահատմամբ՝ ցուցակում որոշ լրագրողների առկայությունը բնական է. «Նրանք երկար տարիներ քաղաքականություն են լուսաբանել և հասկանում են քաղաքական իրադարձությունները, հիմա էլ ցանկանում են մասնակցել դրանց»։ «Իմ քայլ»-ի ցուցակն առավել վաղ ներկայացրել էինք։   «Լուսավոր Հայաստան»-ի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի 1. Մարուքյան Էդմոն  2. Թանդիլյան Մանե 3. Բաբաջանյան Արման 4. Գորգիսյան Գևորգ 5. Սիմոնյան Տարոն 6. Խաչատրյան Արկադի  7. Սամսոնյան Անի 8. Բաբայան Հարություն 9. Սիմոնյան Կարեն 10. Կոստանյան Աննա «Սասնա ծռեր» կուսակցության առաջին 33 հոգին են. Ավետիսյան Վարուժան Պարսամի Գրիգորյան Ստեփան Գևորգի Չուգասզյան Գարեգին Բաբկենի Մկրտչյան Հերմինե Արտուշի Սաֆարյան Գևորգ Վիտալիկի Կոմշույան Արա Ալեքսանդր Վահրամի Մակեյան Պետրոս Ստեփանի Չոբանյան Կառա Ռուբենի Կյուրեղյան Արեգ Արմենակի Պապիկյան Արայիկ Գագիկի Միքայելյան Արմեն Ռաֆայելի Ստեփանյան Լիանա Սամվելի Ավագյան Վահագն Ժիրայրի Գասպարյան Վահե Քրիստափորի Հակոբյան Ռաֆիկ Սերյոժայի Բեժանյան Տաթևիկ Աշոտի Լամբարյան Արմեն Լևոնի Եղիազարյան Գագիկ Պավելի Բալայան Կարեն Լևոնի Սահակյան Ամալյա Գրիշայի Մանուկյան Վարազդատ Անուշավանի Բուլանիկյան Հակոբ Սարգսի Թոփչյան Հրայր Իվանի Նազարյան Սոնա Սինարայի Բարսեղյան Գրիգոր Լևոնի Կարապետյան Մանվել Պարգևի Մարգարյան Հրաչիկ Արամի Թադևոսյան Անահիտ Ժորայի Կարապետյան Գագիկ Սուրենի Պետրոսյան Աշոտ Գարուշի Կյուրեղյան Սերգեյ Արմենակի Արշակյան Գոհարիկ Արամայիսի Հարությունյան Արտակ Լադիկի Փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրեց Գեւորգ Սաֆարյանը։ Նորաստեղծ Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցի «Այլընտրանք այո, ընդդիմություն՝ ոչ» եւ «Ոչ աղքատությանը» կարգախոսներով։ Քիչ առաջ նրանք ԿԸՀ ներկայացրին իրենց նախընտրական ցուցակը, որի առաջին եռյակում են Լևոն Շիրինյանը, Մարիամ Մանուկյանը եւ Գևորգ Հովսեփյանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 175 հոգանոց ցուցակը գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Ցուցակի երկրորդ համարն է Միքայել Մելքումյանը, 3-րդը՝ Արթուր Գրիգորյանը, 4-րդը ՝ Նաիրա Զոհրաբյանը։ «Մենք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը։ Նրան հաջորդում են Խաչատուր Քոքոբելյանը, Անժելա Խաչատրյանը, Արտակ Զեյնալյանը։ 144 հոգուց բաղկացած ցուցակը ԿԸՀ ներկայացրեց Անժելա Խաչատրյանը: ՀՀԿ նախընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացրեց Կարինե Աճեմյան։ «Ես, կարծում եմ, որ կհաղթենք, եթե-ներով չխոսենք, բայց կյանքը նաեւ խորհրդարանով չի ավարտվում»,- ասաց նա։ Իրենց շանսերը նա բարձր է գնահատում։ Ո՞րն է Ձեր հաղթաթուղթը՝ հարցին նա պատասխանեց. « Երկար տարիների փորձը եւ այն ամեն ձեռք բերածը, որի շարունակությունը այս իշխանություններն անում են։ Եթե դրանք վատն էին, պիտի չշարունակեին»։ Ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը։ Փաստաթղթերը ներկայացրել է նաև ՀՅԴ-ն: Համամասնական ցուցակում ընդգրկված է 152 անձ: Ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը: Ստորև՝ ՀՅԴ ցուցակի տասնյակը. 1. Ռուստամյան Արմեն Եզնակի 2. Համբարձումյան Արսեն Խաչիկի 3. Խաչատրյան Արթուր Լևոնի 4. Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի 5. Սեյրանյան Սպարտակ Արմենակի 6. Մինասյան Արծվիկ Գարեգինի 7. Պետրոսյան Նունե Աշոտի 8. Սաղաթելյան Իշխան Վաչիկի 9. Սիմոնյան Աշոտ Ժորայի 10. Մանուկյան Սուրեն Սրժիկի: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը։ Փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրել է Մհեր Շահգելդյանը։ Ընտրությանը մասնակցելու հայտ են ներկայացրել նաև «Քաղաքացու որոշում» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունները։ Այսպիսով՝ դեկտեմբերի 9-ի ընտրությանը մասնակցելու հայտ են ներկայացրել տասնմեկ քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք։