Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կկարողանա՞ք մեր իսկ որդեգրած բյուջեն շարունակել. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
vahtam-new

«Եթե այս բյուջեն իներցիոն է եւ ոչ հեղափոխական, ապա ինչ իմաստ ուներ ափալ-թափալ ընտրություններ անել»,- 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Եթե պետք է լիներ իներցիոն և ոչ ձեր իսկ անվանակոչած հեղափոխական բյուջե, ապա ի՞նչ իմաստ ուներ շուտափույթ, ափալ-թափալ ընտրությունների կազմակերպումը: Այս իշխանությունը մտածում էր օր առաջ ընտրություն անել եւ բերել հեղափոխական բյուջե»: Ըստ Բաղդասարյանի, եթե ներկայացված բյուջեն պետք է ըստ էության լիներ նախորդի շարունակությունը, ապա ներկայիս խորհրդարանն ավելի օգտակար կլիներ այն իրականացնելու: «Չեմ ցանկանում փնովել՝ արդյոք դուք ունեք այդ կադրերը, պրոֆեսիսնալիզմը, թե ոչ, որ կարողանաք մեր իսկ որդեգրած բյուջեն շարունակել, բայց, ցավոք սրտի, ես կասկածում եմ», - ասաց նա: