Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգություն» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

Պաշտոնական
f802618f4d6b1480ffd395ac458fc3b4

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ «Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։  Այս կապակցությամբ հույս ենք տածել եւ ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ Այդ առանցքային հանձնառություններից նվազագույն մեկը՝ նոր ընտրական օրենսգրքի հաստատման միջոցով իրապես ժողովրդավար ԱԺ ձեւավորելու դրույթը,  փաստորեն չի կատարվել։  Որպես համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած ուժ՝ «Ժառանգություն» կուսակցությունը հաջողություն է մաղթում մեր ժողովրդին՝ նոր Հայաստան տանող ճանապարհը ճշմարտացիորեն որոշելու իր պատասխանատու ընտրության մեջ։   «Ժառանգություն»  կուսակցություն  13 նոյեմբերի 2018, Երեւան