Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա Ծռերի» ավտոերթը  դեպի Արցախ` ցուցադրական ցինիզմ է. Վոլոդյա Հովհաննիսյան

Քաղաքականություն
volodyya-nkar

Քաղաքագետ Վոլոդյա Հովհաննիսյանի համոզմամբ՝ Սասնա ծռերը  զենք են բարձրացրել ոչ միայն հայ սպայի վրա, այլև հայկական պետականությունն են փորձել ոչնչացնել:   «Խոնարհվում եմ Արայիկի, Պավլիկի և Սեֆիլյանի առաջ, բայց ոչ ոք իրավունք չունի հայոց պետության դեմ զենք վերցնել»: Նրա կարծիքով՝ նոյեմբերի 17-ին «Սասնա Ծռերի» ավտոերթը  դեպի Արցախ` մասնակցելու Արցախում ստեղծվելիք «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցության հիմնադիր համագումարին, հարվածում է Արցախի պետականությանը:  «Նման քայլերը ցուցադրական, հակապետական քայլեր են,  ավելի շատ ցուցադրական, քաղաքական  ցինիզմ է»: Ըստ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի՝  ցանկացած մուտք Արցախ, պետքէ  տեղի ունենա Արցախի իշխանությունների հետ բանակցելուց հետո: «Քանի դեռ Սեֆիլյանը ՀՀ քաղաքացի չէ, նա իրավունք չունի Արցախում կազմակերպել քաղաքական որևէ գործողություն»: Լարիսա Ալավերդյանը անդրադարձավ նաև Հ2  հեռուստաընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանի ձերբակալմանը. «Ուժեղ հիմք չկա, որով Մայրապետյանը ստիպված է կալանավորված մնալ»: Հայաստանի նոր իշխանությանը կարելի է պիտակավորել ընտրովի արդարադատության համար: «Մայրապետյանի առնչությամբ գործը բերում է այն համոզմունքին, որ Հայասատնում դեռ գոյություն ունի ընտրովի արդարարադատություն»: