Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջեն պետք է լինի իրատեսական, ունենա սոցիալական ուղղվածություն. Բակո Սահակյան

Պաշտոնական
Bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն 2019 թվականի պետական բյուջեի նախագծին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահն ընդգծել է, որ բյուջեն պետք է լինի իրատեսական, պահպանի իր ընդգծված սոցիալական ուղղվածությունն ու համաչափությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ