Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանում ընդունել են փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիների (տեսանյութ)

Հասարակություն
001-10

Երևանի փողոցներում ապօրինի առեւտրի դեմ պայքարի ակտիվ գործողություններին ի պատասխան` փողոցում առևտուր ծավալած մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դիմաց: Նրանք պահանջել են ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելիս հաշվի առնել նաև իրենց վաստակի խնդիրը: Քաղաքացիներին ընդունել են քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և Երևանի ավագանու անդամներ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ օրինականության պահպանման գերակա խնդիրը լուծելու ընթացքում հնարավորինս հաշվի են առնվելու առևտրով զբաղվող սուբյեկտների շահերը: Երևանի քաղաքապետարան