Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյանն ուժեղ ընդդիմության կարիք ունի. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vigen-sargsyan

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. Փաշինյանին օդի պես պետք է ուժեղ ընդդիմություն խորհրդարանում, առաջին հերթին` Ղարաբաղի հարցում իր վրա անխուսափելի դարձող միջազգային ճնշմանը դիմակայելու համար: Խորհրդարանական դիվանագիտությունը նաև արտաքին քաղաքականության հզոր գործիք է: Իսկ անվտանգության և պաշտպանության հարցերում պարզապես անհրաժեշտ է որոնել վերկուսակցական, կոնսենսուսային որոշումներ և լուծումներ: Դա հնարավոր է միայն կառուցողական և փորձառու թիմի հետ բանավեճի և փոխգործակցության միջոցով: