Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փորձի փոխանակումը կաշառակերության հետ կապելը, նախարարի պաշտոնակատարն անհեթեթ է համարում

Քաղաքականություն

Էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը չի հերքում, որ «Վեոլիա ջուր» ընկերության մայր գրասենյակի ֆինանսավորմամբ մեկնել է Փարիզ, բայց իր այցն ազդեցություն չի ունեցել ջրի սակագնի փոփոխման վրա:  Նա այդ ժամանակ եղել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի սակագնային քաղաքականության վարչության պետ։ «Դա ընդունված մոտեցում է եղել, բոլոր այն երկրներում, որտեղ Վեոլիան ներկայանում է, ինքը փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ ծանոթանալու իր փորձին»։ Ոստիկանությունն այս  ճամփորդության ֆինանսավորման մեջ կոռուպցիոն ռիսկեր է տեսել, քանի որ դրանից հետո ջրի սակագինը բարձրացել էր՝ 180-ից հասնելով 191 դրամի:  Հարուցված քրեական գործով Գարեգին Բաղրամյանը անցնում է որպես վկա. Առայժմ դեռ չի հարցաքննվել: Փորձի փոխանակումը կաշառակերության հետ կապելը, նախարարի պաշտոնակատարն անհեթեթ է համարում: «Տոմսի գումարն են փոխհատուցել, դա եղել է փորձի փոխանակման մասով այց: ինչ վերաբերում է հարցին, որ այդ այցի արդյունքում սակագին է բարձրացել, պետք է ուսումնասիրել օրենքները, և պարզ կլինի, որ սակագնի ձևավորման հարցում մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»։ Չորս զինծառայողների մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները պարզվում են: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ընդունում  է՝ եղել են բացթողումներ։ «Եղել են որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է, որոշ անսարքություններ ի հայտ գան»: Անսարք արգելակների վարկածը եւս շրջանառվում է, բայց պետք է սպասել հանձնախմբի եզրակացությանը, հավելեց Գաբրիել Բալայանը: Ի դեպ,  կառավարությունը փոփոխություն  է առաջարկում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում։ Առաջարկվում է «պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով համապատասխան  օրենքի գործողության ժամկետը երկարաձգել   մինչեւ  2018 թ. դեկտեմբերի 31-ը: Օրենքով սահմանված էր 2017թ  դեկտեմբերի 31-ը։