Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք առայժմ որևէ քաղաքական ուժի հետ չենք բանակցել. «Սասնա Ծռեր»

Քաղաքականություն

Այսօր «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը հերքեց այն լուրերը, որ իրենց կուսակցությունը բանակցում է որևէ քաղաքական ուժի հետ: «Մենք առայժմ որևէ քաղաքական ուժի հետ չենք բանակցել»,-ընդգծեց Եղիազարյանը: Մասնավորապես խոսակցություններ էին շրջանառվում, որ Սասնա Ծռերը բանակցում է ԲՀԿ-ի և Զարուհի Փոստանջյանի հետ: