Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեալ լծակներ ունեցած և հիմա ունեցող ուժերը «Իմ Քայլը» և Հանրապետականն են. Ն. Դիլբարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-nkar

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի պնդմամբ Հանրապետականը կանցնի անցողիկ շեմը:  «Հանրապետականը անցողիկ շեմը կանցնի, անգամ եթե նոր օրենսգիրքը լիներ: Այնուամենայնիվ, այս երկրում վերջին 20 տարում, երբ իշխում էր Հանրապետականը, կա մի զանգված, որը քիչ չէ, չեմ ասում շատ են, բայց, համենայնդեպս բավական է, որ այդ անցողիկ շեմն անցնի»: Միտքը շարունակելով, Քոչարյանը նշեց, որ շատ լավ են զգացել Հանրապետականների օրոք և հիմա վերջին 6 ամիսը կոմֆորտ զոնայից դուրս են: «Այլ խնդիր է, որ սոցիալական ցանցերում, հանրային այլ հարթակներում բնականաբար նրանք չեն երևում. Վախենում են, չեն ուզում իրենք էլ սևանան և այլն, և այլն: Իրենք իրենց տներում նստած են, իրենք կան»: Լեզվաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով  իշխանության ռեալ լծակներ ունեցած և հիմա ունեցող ուժերը «Իմ Քայլը» և Հանրապետականն են:  «Նոր ԸՕ-ի տապալումը միանշանակ ձեռնտու էր Հանրապետական կուսակցությանը: Խնդիրը այն չէ, որ վարկանիշայինով առաջնորդվողները միշտ են իրենց ծառայությունները իշխանությանը առաջարկում»-, առանձնացրեց Դիլբարյանը:  Սակայն Դիլբարյանը ընդգծեց, որ եղել են մեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ բազմաթիվ գործիչներ, որոնք աշխատել են երկու ճամբարների համար էլ. այսպես ապահովագրելով իրենց: