Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության նիստը (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-6

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության փոփոխությունների մասին նախագիծը, որի հեղինակը ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն է: Արտակ Զեյնալյանն ասաց, որ  ներկայացրած նախագծով առաջարկվում է այն իրավակարգավորումը, ըստ որի՝ վարչապետին վերապահված՝ իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ինքնաթիռից ու ուղղաթիռից պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը վերապահվի կառավարությանը:  Նա ասաց, որ առաջարկվում է նաև նախատեսել՝ վերոնշյալ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու նպատակի, օգտագործող անձանց ցանկի ու պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվեն որոշակի տեղեկություններ: «Մենք առաջարկում ենք, որ պատասխանվի՝ «նպատակահարմար չէ»: Մենք գտնում ենք, որ վարչապետին վերապահված ուղղաթիռի ու ինքնաթիռի սպասարկման կարգը ճիշտ կլինի որ հաստատի հենց ինքը՝ վարչապետը»,- ասաց նախարարը: ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը նշեց, որ զարմացած է Աշոտյանի առաջարկից: «Շատ հարգարժան պարոն Աշոտյանը բազմաթիվ տարիներ ուներ այս շտկումն ու թափանցիկության աստիճանն ապահովելու համար, բայց ոնց որ թե բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար ափսոսում եմ, հատկապես պարոն Աշոտյանի դեպքում, ով բազմիցս աչքի է ընկել ազգային անվտանգության, պետական անվտանգության մասին հոգածությամբ լեցուն զանազան ելույթներով»,- ասաց նա: