Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանավանի բնակիչը ահազանգում է քննիչի ապօրինությունների մասին

Հասարակություն
po.hcav_

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Ստեփանավանի բնակիչ Սուսաննա Բարոյանը և հայտնել, որ քննիչ Էդուարդ Պողոսյանը, որը իրեն 2018թ. սեպտեմբերի 3-ին ձերբակալել է, Աբովյան ՔԿՀ-ից վերադառնալուց հետո հետապնդում է իրեն, անընդհատ զանգահարում, պահանջում անձնագիրը՝ պատճառաբանելով, թե այն պետք է մնա իրենց մոտ: Սուսաննա Բարոյանի փոխանցմամբ՝ քննիչը նաև սպառնում է, որ իր ասածները չանելու դեպքում նրան կձերբակալի և հոգեբուժարան կուղարկի:  Իր դիմումում նա հայտնել է, որ 2010թ.-ից մինչ օրս նման նախադեպեր եղել են:  Համաձայն Սուսաննա Բարոյանի դիմումի՝ երեկ առավոտյան ևս քննիչը զանգել է և ասել. «Այսօր քո ուրախության ու ազատության վերջին օրն է», որից հետո մեծ թվով ոստիկաններ են եկել իր տան մոտ և սկսել թակել դուռը, և նա, վախենալով, որ բերման կենթարկեն, փախել է տնից: