A
A
Արկադի Վարդանյանը համաներմամբ ազատ արձակվեց
Քաղաքագիտության դոկտոր, ճանաչված հրապարակագիր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանն այսօր համաներման արդյունքում ազատ է արձակվել։ Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրին Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ նրա պատժաչափը կրճատվել է։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Արկադի Վարդանյանը անազատության մեջ էր 2013 թ մայիսի 18-ից։ Նա մեղավոր էր ճանաչվել ընկերոջ հոր սպանությունը նախապատրաստելու եւ օժանդակելու համար։ Նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։ Ըստ գործի նյութերի՝ սպանությունը պետք է տեղի ունենար հոգեմետ «ազալեպտին» դեղամիջոցը հանքային ջրի մեջ լուծելով եւ տուժողին տալով: