Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՊԵԿ-ն Արցախում

Պաշտոնական
pek

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին եւ  նրա տեղակալ Միքայել Փաշայանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են հարկային եւ մաքսային քաղաքականության ոլորտում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ