Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա չեն ազդի. նախարար

Քաղաքականություն
Untitled-3

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շտապում է հանգստացնել՝ Իրանի դեմ պատժամիջոցները չեն ազդի Հայաստանի վրա: «Տարիներ առաջ եւս եղել են պատժամիջոցներ, էներգահամակարգի նորմալ աշխատանքն ապահովելու համար մենք աշխատել են Իրանի հետ, հիմա էլ շարունակում ենք աշխատել նույն պայմանագրերով: Միգուցե ֆորսմաժորային իրավիճակներում էներգահամակարգի օպտիմալ աշխատանքը խաթարվի, բայց սպառողը դա չի զգա: Սպառողներին էներգամատակարարումից զրկելու կամ հոսանքի անջատման խնդիրներ չենք ունենա»,- հավաստիացնում է նախարարի պաշտոնակատարը: