Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ն Եվրոպայի ամենալավ սահմանադրություններից մեկն ունի». Ջիաննի Բուքիքիո (տեսանյութ)

Քաղաքականություն
Gianni

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը վստահեցնում է, որ խորհրդարանում կայուն մեծամասնության առկայությունն անխուսափելի է. «Թե ինչ ճանապարհով դա կլինի նախատեսված է սահմանադրությամբ, ավելի խորը ուսումնասիրելու դեպքում, անպայման, հարց կառաջանա՝ ինչու որոշ հոդվածների փոփոխությունը թողնվեց խորհրդարանին, որոշներինը՝ հանրաքվեին, որպեսզի հնարավոր լիներ նման իրավիճակներում հեշտացնել ելքեր գտնելը»: Ըստ Գագիկ Հարությունյանի այս իրավիճակից դուրս գալու համար քաղաքակիրթ սահմանադրական ճանապարհներ կան. «Ընտրվեց ԱԺ-ն լուծարելու այս տարբերակը»: ԲԴԽ նախագահը մասնակցում էր «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովին, որը տեղի է ունենում սահմանադրական դատարանում: Նիստին ներկա էր նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն։ Բացման խոսքում նա անդրադարձավ ՀՀ սահմանադրության 2015 թվականի բարեփոխումներին «2015-ի բարեփոխումներից հետո կարող ենք ասել, որ Հայաստանի Եվրոպայի ամենալավ սահմանադրություններից մեկն ունի»: Նա բացատրում է նախկին իշխանությունների գործունեության տարիներին քաղաքացիների դժգոհության պատճառը. «Խնդիրն այն էր, որ նախկին իշխանությունները սահմանադրությունը դիտարկում էին որպես իշխանության պահպանման միջոց, սակայն ժողովուրդն ավելի խելացի գտնվեց»: Ըստ Բուքիքիոյի հայաստանյան իրադարձությունները կարող են սահմանադրականության նոր հազարամյակի համար լավ օրինակ դառնալ. «Այժմ սահմանադրականությունը բազմաթիվ մարտահրավերներ ունի, ժողովրդավարության ուղին ընտրած երկրները, ինչպիսին Հայաստանն է, պիտի ամեն ինչ անեն ժողովրդավար հասարակություն ունենալու համար»: