Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման և ՀՀ սահմանի դեմ ոտնձգության միջև. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթը սկսեց նրանից, ասելով, որ  համաներումը բնականաբար հումանիստական ակտ է. «Այստեղ իմ և մեր սիրելի իշխանության կարծիքները համընկնում են»,- ասաց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, վերապահում ունի. «Բազմաթիվ անգամներ նշել եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը, դա հարձակում էր ՀՀ վրա։ Որևէ տարբերություն չեմ տեսնում ՊՊԾ գնդի գրավման, ՀՀ սահմանի դեմ ոտնձգության կան Արցախում կանգնած մեր զինվորի դեմ հարձակման միջև, որևէ տարբերություն չկա։ ՊՊԾ գնդում զոհված գնդապետ Վանոյանը պաշտպանում էր բոլորիս պատիվը, պաշտպանում էր Հայաստանի հանրապետության շահը՝ Նիկոլ Փաշինյանից մինչև Էդուարդ Շարմազանովը,։ Բոլորիս։ Եվ էսօր մենք ինչ աչքերով ենք նայելու էդ մարդկանց ընտանիքներին, երբ որ ՊՊԾ գնդի գրավողներին էս համաներման ակտով ազատ ենք արձակում»։ Մանրամասն՝ տեսանյութում