Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու համաներումը չի տարածվում ցմահների վրա. Արտակ Զեյնալյանի պարզաբանումը (տեսանյութ)

Քաղաքականություն
55555555555-1

Այսօր ԱԺ-ում պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, թե ինչու են ցմահ դատապարտվածները դուրս մնացել համաներման շրջանակներից: Արտակ Զեյնալյանը նշեց, որ պետությունը իր վերաբերմունքը ցմահների նկատմամբ արդեն դրսևորվել է: «Նրանց հանդեպ գործում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու ինստիտուտը, արդեն իսկ վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ դրական միջնորդություններ, եզրակացություններ են ներկայացվում դատարաններ: Այս կառավարության օրոք արդեն իսկ ցմահ դատապարտյալ վաղաժամկետ ազատվել է»: Նախարարի խոսքով, վարչապետը եւս նշել է, որ համաներում չի լինի ցմահ դատապարտյալների հանդեպ, սակայն կցուցաբերվի անհատական մոտեցում, յուրաքանչյուր դիմում մանրամասնորեն քննվում է: