Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալան Պարիսը ոգևորված է Հայաստան այցով

Մշակույթ
diribor

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը նոյեմբերի 3-ին որպեսդիրիժոր կղեկավարի ֆրանսիացի դիրիժոր, մանկավարժ, երաժշտագետ ԱլանՊարիսը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգինկներկայացվեն Ռուսելի, Բրիթենի, Վիսմերի, Գրիգի ստեղծագործությունները:

«Առաջին անգամ եմ Հայաստանում և ուրախ եմ, որ բացահայտելու եմ ձեր երկիրն ուերաժիշտներին: Գիտեմ, թե ինչպիսի վարկանիշ ունի Հայաստանն ու հայերաժիշտները: Ես շատ հայ երաժիշտների եմ հանդիպել աշխարհի տարբերնվագախմբերում: Ֆրանսիայում ճանաչում եմ նաև բազում հայերի: Կամերայիննվագախմբի մասին գիտեմ իմ ընկեր Վահան Մարտիրոսյանի շնորհիվ: Մենք նրահետ նվագել ենք մի քանի տարի առաջ, և Մարտիրոսյանն ինձ առաջարկեց գալՀայաստան: Եվ ես եկա»,-նշում է Ալան Պարիսը:

Ֆրանսիացի դիրիժորն ու երաժշտագետը թեև իր մասնակցությամբ համերգինհայկական ստեղծագործություններ չի ներառել, այնուամենայնիվ, ծանոթ է հայկականերաժշտությանը:

«Ծանոթ եմ Խաչատրյանի երաժշտությանը, ցավոք, նրան երբևէ չեմ հանդիպել: Լսել եմնաև Հարությունյանի, Մանսուրյանի, Տերտերյանի գործերից: Գիտեմ նաև, թե ինչքանկարևոր կոմիպոզիտոր է եղել Կոմիտասը: Տեղյակ եմ, որ Ֆրանսիայում է մահացել»,-ընդգծում է դիրիժորը:

Նշենք, որ Ալան Պարիսը 1968-ին առաջին մրցանակն է շահել երիտասարդդիրիժորների International Besançon Competition-ում: Աշխատել է խոշոր ֆրանսիականնվագախմբերի հետ: Պարբերաբար հանդես է եկել Սանկտ Պետերբուրգիակադեմիական երգչախմբի (1993–99), Աթենքի պետական նվագախմբի (2002–04),Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի (սկսած 2001-ից), ինչպես նաև 1999-ից Կահիրեիսիմֆոնիկ ու Բուխարեստի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: 

Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Շվեյցարիայում, Գերմանիայում,Իտալիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում,Պորտուգալիայում, Ռումինիայում, Ավստրիայում և այլուր:

Վարպետության դասերով հանդես է գալիս տարբեր երկրներում, նաև միջազգայինմրցույթների ժյուրիի անդամ է: 2016-ից Բեյրութի ESA Music Festival-իգեղարվեստական ղեկավարն է: