A
A
Վահրամ Բաղդասարյանը Փաշինյանի առաջադրվելու իմաստը չի հասկանում
Համաներման նախագծում որոշ հոդվածների պետք է անդրադարձ կատարվի, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Համաներումը պարզապես չպետք է լինի մարդասիրական, այլ այնպիսին պետք է լինի, որ լուրջ ազդեցություն ունենա: Կան ձեւակերպումներ իրաբանական տեսանկյունից, որոնք պետք է հստակեցվեն»,-ասում է նա։ Արդյո՞ք ՀՀԿ-ն դեմ կքվեարկի.«Այն օրենքը չէ, որ սկզբունքորեն դեմ լինենք, պետք է բարելավենք»։ Ինչ վերաբերում է վարչապետի ընտրությանը, ապա ՀՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացնում է՝ իրենք չեն խոչընդոտելու վարչապետի ընտրությանը: «Սա ձեւական բնույթ է կրում: Իմաստը չեմ հասկանում կրկին որպես վարչապետի թեկնածու առաջադրվելու»,-ասաց նա։