Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալիանս» կուսակցությունը  դաշինք կկազմի՞ ԲՀԿ-ի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
urixanyan

«Ալիանս» կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Միայնակ մասնակցելու ցանկությունը՝ երեկ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի տապալումից հետո, փոփոխվել է:  Թե ինչ ձեւաչափով կուսակցությունը մասնակցություն կունենա,  նախագահ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ  երեկվանից քննարկումները սկսվել են: «Սա, իհարկե, իրավիճակային փոփոխություններ են եւ քննարկվում է մեզանում երկու տարբերակ. նախ՝ շատ ակտիվ, բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում վերսկսել բանակցություններ բոլոր նրանց հետ, ում հետ բանակցություններն ընթանում էին մինչեւ մեր հայտարարությունը, որովհետեւ այո հիմա ե՛ւ շեմի զգալի տարբերության առումով և, հատկապես, ընտրակարգի առումով, անհրաժեշտ է մոբիլիզացնել շատ ավելի լայն մարդկային ռեսուրսներ»,-ասաց Ուրիխանյանը: Ըստ Ուրիխանյանի՝ քննարկվող երկրորդ տարբերակը՝ ընտրությունների ռեյտինգային ընտրակարգի բոյկոտումն է. «Պարզապես ըստ օրենքի պահանջի, եթե մնալու է այս ընտրակարգը, ներկայացնել ցուցակները, բայց կոչ անել ժողովրդին, մեծի մասով առնվազն մասնակցել միայն համամասնական ընտրակարգով: Ոչինչ այս պահին չի բացառվում, երկու օրվա ընթացքում ունենալու ենք շատ ծավալուն ժողովներ ու քննարկումներ»:  Արդյո՞ք «Ալիանս» կուսակցությունը ԱԺ արտահերթ  ընտրություններին կմասնակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ դաշինք կազմելով: Տիգրան Ուրիխանյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց դա. «Երկու օրվա մեջ կունենանք ամբողջական եզրակացություն»,- ասաց նա։