Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկ Մարտիրոսյանը՝ Ծաղկաձոր Օփենի հաղթող

Սպորտ
sport-dzaxkadzor-open

Ծաղկաձորում ավարտվեց «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որի շրջանակում անցկացվեցին 4 տարբեր մրցաշարեր: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, հիմնական մրցաշարին մասնակցեցին 40 շախմատիստ, այդ թվում 2 գրոսմայստեր եւ 3 միջազգային վարպետ: Այստեղ հաղթող դարձավ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Չորս շախմատիստներ՝ Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Հողմրցյանը, Դավիթ Շահինյանը եւ ռուսաստանցիներ Վլադիսլավ Նոզդրաչովն ու Արսեն Մնացականյանը, 6,5-ական միավորով կիսեցին 2-5-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արթուր Հողմրցյանը, իսկ Դավիթ Շահինյանը եզրափակեց լավագույն եռյակը: Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հաղթեց Դավիթ Աբրահամյանը, մինչեւ 10 տարեկանների ենթախմբում՝ Էդիկ Հովսեփյանը, մինչեւ 8 տարեկաններինը՝  Նարեկ Ղազարյանը: