Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեսթերի» սեփականատիրոջ հետ զոհվել է նաեւ Միսս Թաիլանդ-2005-ը (տեսանյութ)

Հասարակություն
sport-lester-29.10.

Անգլիական Լեսթեր քաղաքի ոստիկանությունը պաշտոնապես հրապարակել է «Լեսթեր»  – «Վեսթ Հեմ» ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի հարակից տարածքում  վթարի ենթարկված ուղղաթիռի ուղեւորների անունները: Նախապես նշվում էր, որ «Լեսթերի» սեփականատեր Վիչայ Շրիվադհանապրաբհային պատկանող ուղղաթիռում նրանից բացի եղել են թաիլանդցի միլիարդատիրոջ դուստրը, ակումբի մարզական տնօրենը, երկու օդաչու եւ մեկ ուղեւոր: Սակայն հետագայում պարզվել է, որ զոհվել են ակումբի սեփականատիրոջ գործընկեր Կավեպորն Պունպարեն, Թայլանդի 2005 թ. գեղեցկուհի Նուսարե Սուկնամաին, օդաչու Էրիկ Սվաֆերը եւ վերջինիս ընկերուհին՝ Իզաբելա Ռոզա Լեչովիչը, ով եղել է նաեւ որպես օգնական: Ներկաների խոսքով պայթյունի պատճառը եղել է ուղղաթիռի շարժիչի անսարքությունը: «Մեծ ափսոսանքով եւ սրտի ցավով հաստատում ենք, որ ակումբի սեփականատեր Վիչայ Շրիվադհանապրաբհան եղել է զոհվածների թվում: Մենք կորցրեցինք շատ լավ, բարի, առատաձեռն մարդու, որն իր կյանքը նվիրեց իր ընտանիքին, որին շատ էր սիրում եւ հաջողությամբ գլխավորում էր: «Լեսթեր Սիթին» նրա ընտանիքն էր», - նշել է անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբն իր պաշտոնական հայտարարության մեջ: