Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդ կա՝ ջութակ է սիրում, Ծառուկյանն էլ զենք է սիրում (տեսանյութ)

Քաղաքականություն
Tsarukyan

 «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի համար միեւնույն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն գործո՞ղ, թե՞ նոր ԸՕ-ով: «Իմ համար միևնույն է, հիմնական խնդիրը՝ որ էսօր դա ժողովուրդն է ուզում, ես իմ համար նա էլ ա լավ, նա էլ ա լավ: Բայց ամենակարևորը, որ նորից չխառնեն: Ծառուկյանի քարը շատ ծանր ա»: Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի ինքը, բայց խորհրդարանում հայտնվելը ինքնանպատակ չի լինի: «Ես Ազգային ժողովով, խորհրդարանով, քաղաքականությամբ չեմ ապրում: Ես, գիտեք, որ ամեն ինչ էլ ունեմ, ամեն ինչի էլ հասել եմ: Ուզում եմ օգտակար լինեմ: Երբ որ իմ ժողովուրդը չի ուզի, ես կարամ քաղաքականությամբ էլ չզբաղվեմ, ես կարամ իմ գործով զբաղվեմ, ավելի հանգիստ ապրեմ»: Գագիկ Ծառուկյանը  դեռ չգիտի կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ կլինի ընդդիմություն: Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինչ գործ ունի գործարարը խորհրդարանում. «Վարչապետի ցավը տանեմ, վարչապետն ասեց Ծառուկյանը սեփականատեր է, հերիք է մուտիլովկաներ անեք»: Գագիկ Ծառուկյանը սրտնեղեց հարցից, թե  ինքն ամենաշատ բացակայող պատգամավորն է եղել ԱԺ-ում. «Ծառուկյանը ամենաշատ գործ անող է եղել: Մարդու կատարած գործը նայեք»: Գագիկ Ծառուկյանը չի բարեխոսել Նիկոլ Փաշինյանին Հովիկ Աբրահամյանի և Ջոնիկ Աբարահամյանի ազատության մեջ գտնվելու համար: «Դա օրիկանության հարց է, իսկ օրենքի առաջ բոլորն են պատասխանտու։ Ջոնիկ Արգամիչին ձերբկալել էին զենքի համար, կասկածում էին, որ Մարտի 1-ի զենքերն են։ Ճշտել են՝ Մարտի 1-ի հետ կապ չունի, բաց են թողել։ Կռվող երկիր է։ Դրանք 15 տարի թաքցրած զենքեր են եղել»: Գագիկ Ծառուկյանը եւս օրինական գրանցված 75 զենք ունի:  «9 նագրադնոյ զենք ունեմ։ Զենք շատ սիրում եմ, աղջիկ ջան դու ջութակ ես սիրում, ես էլ զենք եմ սիրում: Հատուկ գրանցած զենքեր են, զենք սիրում եմ, կրակում եմ, որսի եմ գնում, տղամարդը պիտի կրակի: Ծառուկյանի զենքերը բոլորը օրինական գրանցված զենքեր են, ստուգված ցանկացած պահի կարամ երկրի պաշտպանության համար օգտագործեմ»: