Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցավակցական հեռագիր Ինդոնեզիայի նախագահին

Պաշտոնական
armen-sargsyan

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ջակարտայից թռչող ինքնաթիռի ողբերգական վթարի առանչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:  «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն»,-ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: