Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քաղաքապետի տեղակալներն ընտրվեցին (տեսանյութ)

Հասարակություն
hayko-5

Երևանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցերը: Օրակարգում է նաև քաղաքապետի առաջին տեղակալի և երեք տեղակալների ընտրության հարցը։ Առաջին տեղակալի պաշտոնում առաջադրվել է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Հայկ Սարգսյանի, Սերգեյ Հարությունյանի և Տիգրան Վիրաբյանի թեկնածություններն էլ առաջադրվել են քաղաքապետի տեղակալների պաշտոններում: Աշխատակազմերի կառուցվածքը հաստատելուց հետո Ավագանին անցավ պաշտոններում ընտրությունների խնդրին։ Երևանի ավագանու անդամների 52 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Երևանի ավագանու անդամ, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, կառավարման մասնագետ Հրաչյա Սարգսյանը։  Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս Հայկ Սարգսյանը։  «Տրիադա» ստուդիայի փոխտնօրեն, Հայկ Մարությանի Kargin studio-ի նկարահանած «Սիրո գործակից» և «Սուպեր մամա 2» ֆիլմերի պրոդյուսեր Սերգեյ Հարությունյանը ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։  Սերգեյ Հարությունյանի թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 49 անդամ, 1 հոգի դեմ էր, 2-ը՝ ձեռնպահ։  Տիգրան Վիրաբյանը նույնպես ընտրվեց Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում։