Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետի հին և նոր նշանակումները

Հասարակություն
hayko

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հրապարակվել են փոխքաղաքապետեր նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերը։ Որոշման նախագծերում առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալներ նշանակել Հայկ Սարգսյանին, Սերգեյ Հարությունյանին, Տիգրան Վիրաբյանին, իսկ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել Երևան քաղաքի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանին։ Որոշումները կկայացվեն Երևանի ավագանու հոկտեմբերի 29-ին կայանալիք նիստում: