Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,-ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ: Կենսագրական տվյալները. Կրթություն 1998 - 2002 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ 2002 - 2004 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա 2006 թ-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրա, իրավաբանական գիտությունների թեկնածու 2007 թ-ին Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս Համալսարան, ԱՄՆ, Նախարարության ուսուցման ծրագիր 2009 - 2010 թթ. Ջորջթաունի համալսարանի Իրավունքի կենտրոն, մագիստրոսի աստիճան: Ատենախոսության թեմա «Սովորույթը Ժամանակակից միջազգային իրավունքում» Մասնագիտական փորձ 2003 թ-ին Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, մասնակից 2003 - 2004 թթ. Եվրոպական Դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոն, իրավախորհրդատու 2004 թ-ին Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, թիմի ավագ 2005 և 2008 Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, մարզիչ 2005 - 2006 թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Իրավաբանական վարչություն, իրավաբան 2006 թ-ից ԵՊՀ, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն, ասիստենտ 2006 - 2007 թթ. Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոն, իրավաբան փորձագետ 2008 թ-ի հունվարի 10-ից 2008 թ-ի մարտի 15-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, դիտորդական առաքելություն, Նախագահական ընտրություններ 2008, ավագ իրավաբան վերլուծաբանի օգնական 2008-2012թթ. ՀՀ վարչապետի օգնական։ 2008 թվականին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական: 2012 թ-ից առ այսօր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: