A
A
Ստամբուլում երեք գործարան է այրվում (տեսանյութ)
Ստամբուլ նահանգի Էսենյուրթ շրջանի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջ ծառայության աշխատակիցներ։ Թե որն է եղել հրդեհի պատճառը, առայժմ անհայտ է։ Գործարանի եռահարկ շենքում բռնկված հրդեհը տարածվել է դեպի հարևանությամբ գտնվող ալյումինի և տեքստիլի գործարաններ։ Դրա հետևանքով այդ գործարաններում պայթյուններ են տեղի ունեցել։ Թուրքական աղբյուրը նշում է, որ հրդեհի հետևանքով զոհեր չկան։ Հրշեջները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները: Աղբյուրը՝ ermenihaber.am