A
A
ԱՄՆ-ում նոր դեսպան ունենք
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ նախագահի մեկ այլ հրամանագրով Վարուժան Ներսիսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Երկու դեպքում էլ հրամանագրերի հիմքը եղել է ՀՀ վարչապետի առաջարկությունը։ Նախագահի հրամանագրերով նաև դատավորներ են նշանակվել։ Արշակ Վարդանյանն ու Լուսինե Աբգարյանը նշանակվել են Վերաքննիչ Քրեական դատարանի դատավոր, իսկ Ռոբերտ Մաքեյանը՝ Վարչական դատարանի դատավոր։