Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը 300 մլն դրամ կհատկացնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին (տեսանյութ)

Պաշտոնական
1-33

Կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Արմաթ» լաբորատորիաները 300 մլն դրամ են ստանալու։ Կառավարությունը 300 մլն դրամ կհատկացնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին Այս պահին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում ներգրավված է 5350-ից ավելի աշակերտ: «Տարածքային համաչափ զարգացման և բաշխվածության տեսանկյունից ելնելով՝ «Արմաթների» մեծ մասը մենք ներդնում ենք հենց մարզերում: 230 գործող խմբակներից միայն 29-ն են Երևանում, մնացած բոլորը մարզերում են, Արցախում, հիմնականում՝ սահմանամերձ գոտու հատվածում». ԻՏՁՄ ծրագրերի համակարգող Աննա Սարգսյան