A
A
Մոսկվայի ԲԿՄԱ-ի 15 ֆուտբոլասերներ վնասվածքներ են ստացել
Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի 15 երկրպագուներ լուրջ վնասվածքներ են ստացել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Ռոմա» - ԲԿՄԱ խաղից առաջ: Միջադեպը տեղի է ունեցել Հռոմի մետրոյի կայարաններից մեկում, երբ շարժասանդուղքը ուղեւորների մեծ քանակի ճնշման տակ արագացել է: Արդյունքում, սանդուղքի ներքեւի հատվածում խցանում է առաջացել, որի պատճառով 30 մարդ տարբեր աստիճանի վնասվածք են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրանցից երեք հոգին գտնվում են ծանր վիճակում, իսկ մեկի ոտքը բժիշկները ստիպված անդամահատել են: https://www.youtube.com/watch?v=ModDVRKD_jQ