Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռադիացիոն ֆոնը նվազեցնելու նպատակով Ախթալայի եկեղեցու բակում շինաշխատանքներ են կատարվում (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture2

Ախթալայի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում սեպտեմբերի 25-ից շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ամերիկյան համալսարանի փորձագիտական խումբն այստեղ հետազոտություներ է անցկացրել ու պարզել, որ տարածքում ռադիացիոն ֆոնը բարձր է։ Խնդիրը լուծելու նպատակով կազմակերպվել է դրամահավաք, որին մասնակցել է նաև Հայաստան համահայկական հիմնադրամը։  Հանգանակված միջոցներն ուղղվել են ռադիացիայի նվազեցմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանն ու եկեղեցու տարածքի բարեկարգմանը։ Տարածքի հողային շերտը նախ հարթեցվել է, հետո պատվել պաշտպանիչ թաղանթով։ Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում