Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

256 քաղաքացիներ ստացել են անվճար երթևեկելու վկայականներ

Պաշտոնական
avtobus

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում  2018թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մուտքագրվել է 30860 դիմում և գրություն, որոնցից 1139-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 1565-ը ստացվել են էլեկտրոնային փոստով: Զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից և իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ պաշտոնական կայքի միջոցով ստացվել է տեղեկություն ստանալու 127 հարցում: Եվս 19 հարցում ստացվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից: Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տրվել  օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում: «Մեկ պատուհան» սկզբունքով տրամադրվել է ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու 570 լիցենզիա և ներդիր, անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու  գործունեության 19 լիցենզիա և 704 ներդիր, փոստային կապի գործունեության 1  ներդիր, արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա  ռադիոէլեկտրոնային և (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր  հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ  մտնող սարքեր ներկրելու 342 լիցենզիա, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության 1 լիցենզիա և 1 ներդիր: Նույն ժամանակահատվածում 256 քաղաքացիներ ստացել են ուղևորատար  տրանսպորտով անվճար երթևեկելու վկայականներ:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն