Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել. լուսանկարներ

Պաշտոնական
50fb3f404f9458f56648ae519fb7ea99

Արման Աբրահամյանը նշանակվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար: [caption id="attachment_1646517" align="alignnone" width="700"] OLYMPUS DIGITAL CAMERA[/caption]   Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Վիկտոր Մնացականյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Ըստ այդմ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արա Սադոյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարեցված 2018թ. հոկտեմբերի 23-ից: Թելման Թադևոսյանը նշանակվել է Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ Թելման Թադևոսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար: Ըստ այդմ, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Կիրակոսյանի լիազորությունները` համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 23-ից: Արթուր Մեսչյանը նշանակվել է  Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մեսչյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն