Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Գրիգորյանը չի հավատում, որ մտածելակերպ կփոխվի (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-49

Ազգային ժողովն այսօր քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը: Փաստաբան Վահե Գրիգորյանն է առաջադրվել Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցուպատասխանի ընթացքում դիմելով Վահե Գրիգորյանին ասաց: «Դուք հավատո՞ւմ եք, որ նոր քաղաքական իրավիճակում իր այս կազմով Սահմանադրական դատարանը կդադարի իշխանության կցորդ լինել, ինչպես եղել է նախկինում։ Ես՝ որպես նախկին լրագրող, երկար տարիներ տեսել եմ, թե ինչպես է Սահմանադրական դատարանը կատարել իշխանությունների պատվերը, մշտապես եղել է գործող իշխանությունների կցորդը և կամակատարը։ Նոր իրողություններում դուք նման տրանսֆորմացիաների հավատո՞ւմ եք, որոնց մտածելակերպը, ես չեմ պատկերացնում, ինչպես կարելի է փոխել», - ասաց պատգամավորը։ Վահե Գրիգորյանը կարճ արձագանքեց: «Ոչ, ես չեմ հավատում»։ «Ես միանում եմ ձեր ոչ-ին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: