A
A
Ուկրաինան բողոք է ներկայացրել ԱՀԿ-ին՝ Հայաստանի դեմ
Ուկրաինան դիմել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, վիճարկելու համար հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք սահմանվել են Հայաստան ներկրվող ուկրաինական պողպատյա խողովակների մի քանի շարք տեսակների վրա: Այդ մասին ասվում է ԱՀԿ-ի կողմից հրապարակված փաստաթղթերում, տեղեկացնում էReuters գործակալությունը, նշելով, որ համապատասխան բողոք ներկայացվել է նաև Ղրղզստանի ու Ղազախստանի դեմ: Ուկրաինայի ներկայացուցիչները իրենց հայցի մեջ նշում են, որ Հայաստանը պետք է նվազեցնի մաքսատուրքերը, որոնք նրանց կարծիքով՝ նախատեսվածից բարձր են և սահմանվել են սխալ որոշումների հիման վրա: